
Պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի տարեվերջյան՝ ամանորյա համերգային միջոցառմանը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 22-ին մասնակցել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի տարեվերջյան՝ ամանորյա համերգային միջոցառմանը։
Միջոցառման ընթացքում «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի հիմնադիր-ղեկավարներ Աննա և Անահիտ Մխիթարյանները նվագակցել են խմբի անդամներին։
Իր խոսքում Մարդու իրավունքների պաշտպանը նշել է. ««Ճախրուկն» այն տաքուկ և ջերմ միջավայրն է, որտեղ իսկապես առկա են սերն ու հոգին։ Կարծում եմ՝ այստեղ ստեղծված մթնոլորտը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին՝ սեր և ջերմություն փոխանցելով, նպաստել ընդհանուր միջավայրի դրական փոփոխություններին։ «Ճախրուկը» մեր հասարակության մեջ սեր, ջերմություն և հոգի սերմանելու վառ օրինակ է»։
Անահիտ Մանասյանը վերահաստատել է, որ շարունակելու է կանգնած լինել հաշմանդամություն ունեցող անձանց և «Ճախրուկների» մեծ ընտանիքի կողքին։
Տոնական միջոցառմանը ներկա էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ինչպես նաև «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի բարեկամները։
Միջոցառման ավարտին հյուրերը սաներին հանձնել են ամանորյա նվերներ։
Վերջին նորությունները

Ջրվեժի միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին






















