
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին
Փետրվարի 19-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին։
Այցի նպատակն էր «Հասարակագիտություն» առարկայի շրջանակում ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Երեխաների հետ քննարկվել են իրենց իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:
Վերջին նորությունները

Ջրվեժի միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին



