
Ջրվեժի միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Մարտի 4-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել Ջրվեժի միջնակարգ դպրոցի աշակերտները:
Պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանն աշակերտներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաքելությունը, լիազորությունների շրջանակը, գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման և արձագանքման, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների աշխատանքային իրավունքների, առցանց միջավայրում երեխայի անվտանգության, ինչպես նաև՝ ատելության խոսքի դեմ պայքարի վերաբերյալ և մի շարք այլ հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել անչափահասներին քրեական պատասխանատվության ենթարկելու հետ կապված, ինչպես նաև՝ տարբեր իրավիճակներում երեխայի լավագույն շահի սկզբունքի ապահովման վերաբերյալ հարցերին:
Հանդիպման ընթացքում աշակերտները բարձրաձայնել են իրենց մտահոգությունները և ստացել մասնագիտական պարզաբանումներ։
Մարդու իրունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ:
Վերջին նորությունները

Ջրվեժի միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին




-69b118385e0a4.webp&w=3840&q=75)
