
Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Մարտի 2-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները:
Պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը աշակերտներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, լիազորությունների շրջանակը, ինչպես նաև գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, որոնք ներառում են հասարակության տարբեր խմբերի՝ այդ թվում երեխաների իրավունքների պաշտպանությունը։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման և արդյունավետ արձագանքման մեխանիզմներին, առցանց հարթակներում անվտանգության ապահովմանը, երեխայի աշխատանքային իրավունքների իրացման առանձնահատկություններին, ինչպես նաև անչափահասների քրեական պատասխանատվության հետ կապված իրավական հարցերին։ Հատուկ ուշադրություն է դարձվել երեխայի լավագույն շահի սկզբունքի ապահովմանը տարբեր իրավիճակներում:
Հանդիպումն անցկացվել է ինտերակտիվ ձևաչափով, որի ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց մտահոգությունները և ստանալու մասնագիտական պարզաբանումներ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ կազմակերպվող ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բարձրացնել երեխաների իրազեկվածությունը և խթանել նրանց ակտիվ մասնակցությունն իրենց իրավունքների պաշտպանության գործընթացում։
Վերջին նորությունները

Ջրվեժի միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին






