
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հյուրընկալել է Կոտայքի մարզի Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին
Հունվարի 20-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հյուրընկալել է Կոտայքի մարզի Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին:
ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը՝ ողջունելով երեխաներին, ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, լիազորությունների շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։
Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման, կրթության իրավունքի ապահովման և երեխայի անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաև իրավունքի վերաբերյալ պատշաճ իրազեկվածությանը վերաբերյալ։
Հանդիպումն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել աշակերտներին բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ:
Վերջին նորությունները

Ջրվեժի միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին






