
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հյուրընկալվել են «Գազպրոմ Արմենիա» «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի սաները
Հունվարի 30-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հյուրընկալվել են «Գազպրոմ Արմենիա» «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի սաները:
ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը, ողջունելով երեխաներին, ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, լիազորությունների շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման, կրթության իրավունքի ապահովման, երեխայի անձնական տվյալների պաշտպանության և աշխատանքային իրավունքների, ինչպես նաև առցանց միջավայրում երեխայի անվտանգության վերաբերյալ հարցեր:
Հանդիպումն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել աշակերտներին բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ:
Վերջին նորությունները

Ջրվեժի միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին





