ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքային ուղղություններից է գործարարության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը և խթանումը: Մարդու իրավունքների պաշտպանի մանդատն այս ոլորտում ընդգրկում է ինչպես գործարարների շահերի պաշտպանությանը, այնպես էլ՝ տնտեսական գործունեության ազատության երաշխավորմանը վերաբերող հարցերը:
Նպատակ ունենալով միավորել ջանքերն այս ոլորտում իրավունքների արդյունավետ պաշտպանության ուղղությամբ՝ 2026 թվականին ստեղծվել է Պաշտպանին առընթեր գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդ։ Խորհուրդը միտված է համախմբել գործարար անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին, անկախ փորձագետներին, ոլորտային մասնագետներին՝ ստեղծելով համագործակցության և երկխոսության ընդհանուր հարթակ, որտեղ քննարկվելու և թիրախային հասցեավորվելու են ոլորտային խնդիրները։


